Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Կայսերը վայել վճիռ

Կայսերը վայել վճիռ
20.10.2025 | 19:07

Ալեքսանդր III-ի կառավարման տարիներին Օրեշկին ազգանունով ոմն զինվոր հարբել է գինետանն ու կռիվ սարքել։ Նրան փորձել են խելքի բերել՝ մատնացույց անելով պատից կախված կայսեր դիմանկարը։

«Թքած ունեմ ձեր կայսրի վրա»՝ չի հանդարտվել հարբած խուլիգանը, ձերբակալվել է և մեղադրվել՝ կայսրին վիրավորելու համար։

Ինչ-որ ձևով Օրեշկինի գործը հասել է կայսրին. ծանոթանալով թղթերին՝ Ալեքսանդր III-ը հասկացել է, որ եղածը գրոշի արժեք չունի: Քրեական գործի թղթապանակի վրա գրել է. «Գործը կարճել, Օրեշկինին՝ ազատ արձակել, իմ նկարներն այլևս գինետներում չկախել։ Փոխանցեք Օրեշկինին, որ ես էլ իր վրա թքած ունեմ»։

Ռուզաննա Պետրոսյան

Ռուսերենից՝ իմ թարգմանությամբ

Դիտվել է՝ 8770

Մեկնաբանություններ